Ուկրաինային հարվածներն իրականացվում են իրանական անօդաչու սարքերով․ Զելենսկի

Ուկրաինային հարվածներն իրականացվում են իրանական անօդաչու սարքերով․ Զելենսկի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, Times․am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձում հաստատել է, որ ամբողջ երկրի տարածքում հրթիռային հարվածներ են հասցվում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներին։

Զելեսնկու խոսքերով՝ հարվածներն իրականացվում են իրանական անօդաչու թռչող սարքերով։

«Նրանք ունենք երկու թիրախ, մեկը կենսական նշանակության ենթակառուցվածքներն են, էներգոհամակարգերը, մյուս թիրախը մարդիկ են»,-նշել է Ուկրաինայի նախագահը։

Նա ուկրաինացիներին կոչ է արել պահպանել անվտանգության կանոնները և դուրս չգալ ապաստաններից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում