Հունական Կորինթոսը դադարեցնում է Շուշիի հետ համագործակցության գործընթացը՝ ի հարգանս հայ ժողովրդի

Հունական Կորինթոսը դադարեցնում է Շուշիի հետ համագործակցության գործընթացը՝ ի հարգանս հայ ժողովրդի

Հունական Կորինթոսի քաղաքապետ Վասիլոս Նանոպուլոսը հայտարարել է, որ իր քաղաքն այլևս չի համագործակցելու Շուշիի հետ։ Այդ որոշումը նա բացատրել է հայերի հանդեպ տածած հարգանքով։

«Միանշանակ չեմ պատրաստվում ստորագրել կամ նույնիսկ քննարկել Կորինթոսի քաղաքային խորհրդում Շուշիի հետ համագործակցության համաձայնագիրը։ Երկու տարի առաջ Շուշին դադարել է կառավարվել հայերի կողմից։ Ես չեղարկելու եմ Շուշի քաղաքի հետ համագործակցելու պայմանագիրը։ Հայերի և հույների բարեկամության ու փոխհամաձայնության կապերն անսասան են և ես պահպանում եմ լավագույն զգացմունքներս եղբայրական հայ ժողովրդի հանդեպ», – նշված է Կորինթոսի քաղաքապետի` Հունաստանի հայկական ազգային կոմիտեի անդամներին ուղղված նամակում։

Նշենք, որ Կորինթոսի քաղաքապետի նման պարզաբանման անհրաժեշտություն առաջացել է այն բանից հետո, երբ վերջերս Հարավային Կորեայում կայացած պատմական քաղաքների կոնֆերանսում Կորինթոսի հատուկ ներկայացուցիչ Գեորգիոս Բագակիսը ի թիվս բազում այլ քաղաքների համագործակցության մտադրության համաձայնագիր է ստորագրել նաև Արցախի օկուպացված Շուշի քաղաքի ադրբեջանցի ներկայացուցիչների հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում