Սահնանամերձ Գնիշիկում նոր ենթակառուցվածք է գործարկվել

Սահնանամերձ Գնիշիկում նոր ենթակառուցվածք է գործարկվել

Սահնանամերձ Գնիշիկում Վիվա-ՄՏՍ-ի և FPWC-ի համագործակցությամբ նոր ջրընդունիչ է կառուցվել, ինչի արդյունքում բնակավայրը կունենա շուրջօրյա ջրամատակարարում։

Նախկինում սահմանամերձ Գնիշուկում առկա ջրային ռեսուրսները ամբողջ ծավալով հնարավոր չի եղել օգտագործել, քանի որ անհրաժեշտ ենթակառուցվածքները բարվոք վիճակում չեն եղել։ Իսկ հիմա նոր կառուցված ժամանակակից աղբյուրակապ-ջուրընդունիչ համակարգը կհավաքի աղբյուրների ամբողջ ջուրը, ինչը ոչ միայն կապահովի Գնիշիկի շուրջօրյա ջրամատակարարումը, այլև էականորեն կբարելավի նաև Մոզրով բնակավայրի ջրամատակարարումը։

«Այն, ինչ այստեղ իրականացվել է տարիների ընթացքում տարբեր ծրագրերի միջոցով՝ երկարաժամկետ արդյունք է ապահովելու: Եթե փորձենք գնահատել արվածը, ապա կարող ենք արձանագրել, որ Վիվա-ՄՏՍ-ի ներկայացրած լուծումները կարևոր բաղադրիչներ են ապահովել. հնարավորության դեպքում ենթակառուցվածք ստեղծել՝ նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով: Մարզերի կենսակերպը ժամանակակից աշխարհի տեմպերին փոքր-ինչ մոտեցնելու համար հետևողական աշխատանք և ջանքեր են հարկավոր»,- նշել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«Հիմնադրամի ու Վիվա-ՄՏՍ-ի համագործակցությունը Գնիշիկ համայնքում կարևորվում է նաև նրանով, որ իրականացվող յուրաքանչյուր նախագծի հիմքում դրված են երկարատևությունն ու կայուն զարգացման մոտեցումները։ Դրանք ենթադրում են բնական ռեսուրսների կայուն ու խնայողաբար օգտագործումը։ Տարեցտարի, կլիմայի փոփոխության բացասական ազդեցության հետևանքով, մենք ականատես ենք լինում բնական ջրի աղբյուրների սակավությանն ու չորացմանը։ Այդ առումով, շատ կարևոր է բնական ռեսուրսների արդյունավետ կառավարումը՝ ճիշտ կերպով դրանց կենտրոնացումն ու օգտագործումը», – ասել է Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) «Էկո գյուղերի ցանց» ծրագրում ընդգրկված Վայոց ձորի Գնիշիկ գյուղում արդեն յոթ տարի իրականացնում են տարբեր ծրագրեր։

Գնիշիկում՝ Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի՝ (FPWC) տարիների գործընկերության արդյունքները զգալի են նաև ոռոգման ջրի և ժամանակակից, էներգախնայող LED լուսատուներով գործող արտաքին լուսավորության համակարգերի ներդրումները: Գյուղում յուրաքանչյուր տնամերձի համար տեղադրվել է առանձին ծորակ:

2015թ.-ից մինչև օրս, Գնիշիկում և Մոզրովում լուսավորվել է մոտավորապես 2300 մետր ճանապարհ, տեղադրվել ավելի քան 68 LED լուսարձակ: Խնայված ռեսուրսներն ու տնտեսված միջոցներն ուղղվել են համայնքային բյուջե՝ այլ խնդիրների կարգավորման նպատակով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում