2021-2022թթ.-ին Ակբա բանկը շուրջ 246.000.000 ՀՀ դրամ է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

2021-2022թթ.-ին Ակբա բանկը շուրջ 246.000.000 ՀՀ դրամ է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Ակբա բանկը միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագրով հեռուստամարաթոնին:

Բանկը Հայաստանում տարբեր կարևոր ծրագրերի իրականացման համար հիմնադրամին հավելյալ 2 միլիոն դրամ է տրամադրել:

2021-ի սկզբից առ այսօր Ակբա բանկը Visa «ԲԱՐԵՐԱՐ» ծրագրի շրջանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամին է տրամադրել 153.167.879 ՀՀ դրամ, որից 62.557.000 ՀՀ դրամը տրամադրվել է 2021 թվականին, իսկ 90.610.879 ՀՀ դրամը՝ 2022 թվականին:Որպես առանձին աջակցություն «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրվել է 92.576.000 ՀՀ դրամ, որից՝

– 16.831.000 ՀՀ դրամը տրամադրել են բանկի աշխատակիցները՝ «Մենք ենք Մեր սահմանները» ծրագրի շրջանակում,
– 25.745.000 ՀՀ դրամը բանկի աշխատակիցների կողմից տրամադրվել է սոցիալական փաթեթի շրջանակում,
– 50.000.000 ՀՀ դրամ բանկը տրամադրել է միանվագ աջակցություն:

Բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ թողարկած Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտերի միջոցով կատարված գործառնությունների 0.1%-ը, ինչպես նաև քարտատեսակի տարեկան սպասարկման վաճարների 50%-ը բանկը տրամադրում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում