Ռուսաստանը և Չինաստանը «ոսկե ռեկորդ» են սահմանել
Նմանատիպ
Ռուսաստանը մեծացրել է Չինաստանին վաճառվող ոսկու քանակը։ Չինաստանի մաքսային գլխավոր վարչության տվյալների համաձայն, այս տարվա հոկտեմբերին Մոսկվան մատակարարել է Պեկինին 2,16 տոննա ոսկի, ինչը երկու անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Խոսքը վերաբերում է ինչպես ոսկու հումքի, այնպես էլ ոսկու կիսաֆաբրիկատների մատակարարմանը։
Ըստ Չինաստանի ամսական վիճակագրական տվյալների, 2016 թվականից ի վեր մատակարարման ծավալը կրկնապատկվել է՝ հասնելով 124,6 միլիոն դոլարի։
Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողության պատճառով Արևմտյան շատ երկրներ հրաժարվել են Ռուսաստանից ոսկի գնելու նախկին պայմանավորվածություններից։
Ինչպես հայտարարվեց G7 գագաթնաժողովում, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան և Ճապոնիան համատեղ սահմանափակումներ են մտցրել Ռուսաստանից արտահանվող ոսկու նկատմամբ։ Սակայն հիմա արդեն պարզ է դարձել, որ պաշտոնական Մոսկվան կարողացել է հաղթահարել նաև այդ պատժամիջոցի վնասարար ազդեցությունը և ոսկին Չինաստանին վաճառելով՝ նոր ռեկորդներ սահմանել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում