ԱՄՆ-ն մեծամտորեն անտեսում է միջազգային օրենքները
Նմանատիպ
Սիրիային ռազմական հարվածը կլինի անօրինական, դա կազդի միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի վրա: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի՝ մերձավորարեւելյան կարգավորման հարցերով ներկայացուցիչ Սերգեյ Վերշինինը՝ սեպտեմբերի 3-ին ելույթ ունենալով Հանրային պալատում:
«Իրադրությունը ծանր Է, արտակարգ,-ասել Է նա:-Առկա Է ուժի կիրառման իրական վտանգ»: «Մեր դիրքորոշումն Է՝ վճռականորեն չընդունել այդ մեթոդը»,-ընդգծել Է Վերշինինը:
«Ուժի օգտագործումը պահանջվող հատույցը չի տա: Դա միայն հակառակ արդյունք կտա»,-հավելել Է նա:
Ռուսաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Ռիադ Հադդադը հայտարարել Է, որ իր երկրի դեմ ԱՄՆ-ի սպառնալիքները ՄԱԿ-ի եւ միջազգային իրավունքի դեմ ուղղված սպառնալիքներ են:
«ԱՄՆ-ը մեծամտորեն անտեսում Է միջազգային օրենքները,-ասել Է նա:-ՄԱԿ-ի ԱԽ-ն միակ մարմինն Է, որը կարող Է որոշում ընդունել ռազմական ինտերվենցիայի վերաբերյալ»:
Իր հերթին ՌԴ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Օլեգ Դոգաեւը Հանրային պալատում հայտարարել Է, որ Սիրիայի ափեր թեւավոր հրթիռներով հանդերձված ամերիկյան ռազմանավեր ուղարկելը բացասաբար կազդի իրադրության վրա:
Ինչպես արդեն հաղորդվել Է, ԱՄՆ-ի Սենատի արտաքին գործերի կոմիտեն սեպտեմբերի 3-ին քննարկումներ կանցկացնի Սիրիային ռազմական հարված հասցնելու հարցի շուրջ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում դեմոկրատական մեծամասնության ղեկավար Հարի Ռիդը՝ հղում անելով Սենատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեզին:
Ռիդն ասել է, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչները սենատորներին գաղտնի եւ ոչ գաղտնի տվյալներ կներկայացնեն Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառման վերաբերյալ:
Սպասվում է, որ այսօր Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Սենատի արտաքին գործերի կոմիտեում ելույթ կունենան Սիրիային նվիրված ունկնդրումների ընթացքում:
Սենատի մեծամասնության ղեկավարը նշել է, որ բանաձեւի շուրջ քվեարկությունը վերին պալատը կանցկացնի սեպտեմբերի 9-ին սկսվող շաբաթվա ընթացքում, երբ Կոնգրեսը պաշտոնապես կվերադառնա ամառային արձակուրդներից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում