Իրանը նոր ռազմական ուժեր է տեղակայում Կասպից ծովում
Նմանատիպ
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հաբիբուլլա Սայարին հայտարարել է, որ Իրանը պատրաստվում է ընդլայնել իր ռազմական ներկայությունը Կասպից ծովում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ծովակալն այս մասին հայտարարել է ծովային տեխնոլոգիաների վերաբերյալ առաջին ազգային կոնֆերանսի բացման ժամանակ:
Դրանից առաջ Իրանը Կապից ծովում Հեղափոխության պահապանների (պաշտպանության նախարարության) կորպուսի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության բազա էր բացել: Իրանը վերջերս Կասպից ծով է բաց թողել նաեւ իր ամենաարդիական հրթիռակիր նավերից մեկը:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Կասպից ծովում իր ռազմական ներկայությունը ընդլայնում է նաեւ Ռուսաստանը, որը բոլորովին վերջերս ծով է բաց թողել հրթիռակիր «Դաղստան» եւ «Թաթարստան» նավերը: Այս օրերին հայտնի է դարձել, որ Կասպից ծովում իր ներկայությունն ամրապնդելու նպատակով Ադրբեջանը բանակցություններ է սկսել Հարավային Կորեայից երկու սուզանավ եւ մեկ էսմինեց’ ռազմանավ գնելու շուրջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում