Աշնանը «Կինոմոսկվա»-յում կարելի է դիտել նոր ֆիլմեր

«Մոսկվա» կինոթատրոնը կինոսեր հանրությանը աշնանը նոր ֆիլմերի պրեմիրաներով է ներկայանալու: Կինոթատրոնի գլխավոր մենեջեր Մարատ Սաֆարյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ սեպտեմբերի 5-10-ը կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում ցուցադրվելու է 12 տարեկանից բարձ հանդիսատեսի համար նախատեսված, ամերիկյան արտադրության «Պարանոյա» մարտաֆիլմը, «Ռեդ 2» կատակերգական մարտաֆիլմը, ինչպես նաեւ շարունակվելու է հայկական արտադրության «Փոքրիկ զորավարը» կատակերգության ցուցադրումը:

«Կապույտ» դահլիճում այցելուները հնարավորություն կունենան դիտել «Սմուրֆիկները 2» 3D ֆիլմը, «Համադասարանցիները 2» եւ «Նախաճաշ երկուսի համար» կատակերգությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում