Սեպտեմբերի 16-ը որոշիչ կլինի Սիրիայի համար

Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ ՄԱԿ-ի փորձագետների զեկույցը կարող Է հրապարակվել սեպտեմբերի 16-ին: Այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը:

«Հնարավոր Է՝ երկուշաբթի հրապարակվի Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի փորձագետների զեկույցը»,-նշել Է նա RTL ռադիոկայանի եթերում:

Նախարարի խոսքով՝ զեկույցի հրապարակումից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կվերադառնա Սիրիայի վերաբերյալ բանաձեւի նախագծի քննարկմանը, որն առաջարկել Է Ֆրանսիան:

Ֆրանսիան սեպտեմբերի 10-ին սկսել Է քննարկել բանաձեւի այն նախագիծը, որում առաջարկվում Է կտրականապես Սիրիայի իշխանություններից պահանջել միջազգային հսկողությանը հանձնելու քիմիական զենքը: Ընդ որում՝ բանաձեւի նախագծում դրա կիրառման համար մեղադրվում Է Սիրիայի կառավարությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում