Ռուսաստանը ներգաղթյալների թվով երկրորդն է աշխարհում

Ռուսաստանն օտարերկրյա ներգաղթյալների քանակով երկրորդ տեղն Է զբաղեցնում աշխարհի երկրների թվում: Այդ մասին ասված Է ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական հարցերի դեպարտամենտի ժողովրդագրության բաժնի զեկույցում, որը հրապարակվել Է սեպտեմբերի 11-ին:

Փաստաթղթի համաձայն, 2013 թվականին աշխարհում ներգաղթյալների թիվը հասել Է ռեկորդային ցուցանիշի՝ 233 միլիոնի կամ մոլորակի ամբողջ բնակչության 3,2 տոկոսին: Ներգաղթյալների մեծ մասն ավանդաբար բաժին Է ընկնում Եվրոպայի երկրներին. ընդամենն այդ աշխարհամասի տարածքում բնակվում են 72 մլն ներգաղթյալներ: Աշխարհի պետությունների շարքում ներգաղթյալների թվաքանակով ռեկորդակիր Է դարձել ԱՄՆ-ը, որտեղ բնակվում են 45,8 մլն օտարերկրացիներ, 11 մլն ներգաղթյալներով երկրորդ տեղն զբաղեցրել Է Ռուսաստանը:

Ներգաղթյալների համար առավել գրավիչ երկրների տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ Գերմանիան (9,8 մլն ներգաղթյալ), Սաուդյան Արաբիան (9,1 մլն), Արաբական Միացյալ Ամիրայությունները (7,8 մլն), Մեծ Բրիտանիան (7,8 մլն), Ֆրանսիան (7,4 մլն), Կանադան (7,3 մլն), Ավստրալիան (6,5 մլն) եւ Իսպանիան (6,5 մլն ներգաղթյալ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում