Facebook-ն ու Twitter-ը կրկին հասանելի են Իրանում

Իրանցի օգտատերերի համար վերստին հասանելի են դարձել Twitter միկրոբլոգների ծառայությունը եւ Facebook սմոցիալական ցանցը: Այդ մասին սեպտեմբերի 17-ին հաղորդել Է Reuters գործակալությունը:

Թեհրանում The New York Times եւ The Washington Post թերթերի թղթակիցները նշել են, որ օգտատերերը կարող են ազատորեն մտնել համապատասխան Էջեր:

Twitter-ը եւ Facebook-ը Իրանում արգելափակվել Էին 2009 թվականի ամռանից, երբ երկրում ցույցեր տեղի ունեցան նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վերընտրման դեմ: Իշխանություններն զգուշանում Էին, որ ակցիաների կազմակերպիչները սոցիալական ցանցերը կօգտագործեն մարդկանց փողոց դուրս բերելու համար:

Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի վարչակազմը հայտարարել Է հանրապետությունը կառավարելու խիստ սկզբունքներից հրաժարվելու մասին: Ռուհանին ինքը հայտարարել Է, թե անհրաժեշտ չի համարում արգելափակել ամբողջ աշխարհում տարածված կայքերը:

Ինչպես հաղորդվել Է, սեպտեմբերի սկզբին Իրանի նախարարների կաբինետի բոլոր անդամներն իրենց ակաունտներն են բացել Facebook սոցիալական ցանցում, իսկ ոմանք՝ նաեւ Twitter-ում: Արեւմտյան ԶԼՄ-ները ենթադրել են, որ Իրանի նոր գործավարությունը ցանկանում Է սոցիալական ցանցերն օգտագործել արտաքին աշխարհի հետ շփվելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում