Թուրքիան վտանգի տակ է

Միջին Ասիայի, Մերձավոր Արեւելքի, Բալկանների եւ Աֆրիկայի 19 գիտնականեր, օգտվելով ԱՄՆ-ի տիեզերական հետազոտությունների «NASA» կենտրոնի տվյալներից, հայտարարել են, որ Թուրքիայի ջրային աղբյուրները չորանում են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիային վախեցնող «ջրի զեկույցում», որը հրապարակվել է «Անապատացող Անատոլիա» վերտառությամբ, ասվում է, որ Թուրքիայի ամենամեծ ջրային աղբյուրները’ Եղիրդիր եւ Բուրդուր լճերը, արագորեն չորանում են: Զեկույցի համաձայն’ Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Քովադա լիճը կչորանա առաջիկա մի քանի տարիների: Նշվում է, որ Թուրքիայի խոշոր քաղաքներից Սպարտայի համար սպառնալիք է Եղերդիր լճի չորանալը, որը հարուստ է մանր ծովախեցգետնով եւ հանդիսանում է Թուրքիայից այդ ապրանքի արտահանման հիմնական աղբյուրը: Վերջին 50 տարում Թուրքիայի 6 քաղաքներում գտնվող 36 լճեր ամբողջությամբ չորացել են:

«NASA»-ի աղբյուրներն ավելի վաղ հայտնել էին, որ առաջիկա 50 տարիներին Թուրքիայի կենտրոնական մասն անապատանալու է, իսկ երկրի բնակչությունը կանգնելու է խմելու ջրի մեծ պակասի առջեւ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում