AM | RU
USD
EUR
RUB

Սիրիահայերի ճակատագիրը կախված է խնդրի դիվանագիտական լուծումից.Ադամ Շիֆ

 

Սիրիայի կրոնական փոքրամասնությունների անվտանգության ապահովման գործում հակամարտության դիվանագիտական կարգավորումը կենսական նշանակություն ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նման կարծիք է հայտնել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը' «Ասպարեզ» պարբերականում հրապարակված իր հոդվածում: Ըստ կոնգրեսականի' Սիրիայում տարիներ շարունակ ձգձգվող քաղաքացիական պատերազմում ամենից խոցելի շերտը Սիրիայի կրոնական փոքրամասնություններն են, այդ թվում' ավելի քան հարյուր հազար հայերը, ում անվտանգությունը կախված է պատերազմին վերջ տալու բանակցությունների ընթացքից:

«Սիրիական պատերազմի հենց սկզբից ես մոտիկից հետևել եմ' ինչպիսի հետևանքներ են ունեցել բախումները և սիրական հասարակության փլուզումը երկրի քրիստոնյա փոքրամասնության վրա: Հատկապես վտանգված է հայ քրիստոնյաների անվտանգությունը, որոնց շատերի պապերն ու նախապապերը Սիրիա են գաղթել Հայոց ցեղասպանության տարիներին, և ովքեր հայտնվել են վարչակարգի և ապստամբների միջև: Վերջիններիս մի մասը իսլամիստ ծայրահեղականներ են' հակված ոչնչացնելու քրիստոնյա փոքրամասնություններին»,- նշում է կոնգրեսականը: Նա ավելացրել է, որ տեղյակ լինելով քրիստոնեակ ան գյուղերի վրա սիրիական ապստամբների կատարած հարձակումների մասին' սփյուռքահայերի պես մտահոգ է գործող վարչակարգի տապալումից հետո հնարավոր հետևանքների համար:

Շիֆը ողջունել է ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սրեգեյ Լավրովի' եռօրյա բանակցություններից հետո կայացրած որոշումը' Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողության տակ հանձնելու և 2014 թվականի առաջին կեսում դրանք ոչնչացնելու վերաբերյալ: Գիտակցելով ԱՄՆ-ի կողմից զինյալ ապստամբներին մատակարարած զինամթերքը քրիստոնյա փոքրամասնությունների, ապա նաև Արևմուտքի դեմ օգտագործելու վտանգավոր հեռանկարները' Շիֆը բազմիցս դեմ է արտահայտվել ապստամբներին մահացու զենք տարամադրելու ռազմավարությանը:

«Միացյալ Նահանգները պետք է օգտագործի դիվանագիտական այս նոր ուղին բանակցությունների ընդլայնման համար և սկսի անցումը դեպի «հետասադյան» կառավարություն' ավելի լավ ապագա երաշխավորելով Սիրիայի ողջ բնակչության համար»,- նշել է նա:

Կոնգրեսականը նաև անդրադարձել է սիրիայի բնակիչներին հատկացվելիք մարդասիրական օգնությանը' խոստանալով որպես Հատկացումների հանձնաժողովի անդամ շարունակել աշխատանքները Սիրիայի քաղաքացիներին տրամադրվող մարդասիրական օգնությունն ավելացնելու ուղղությամբ:

Լրահոս
Ադրբեջանի ԱԳՆ-ն բացատրություն տալու է կանչել Բաքվում Վրաստանի դեսպանին Աշխատանքից ազատվել է անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության պետը Ազատություն հանուն ինչի՞ Ռուսաստանը շարունակում է Թուրքիային մատակարարել S-400-ների մասերը Վենետիկի հանձնաժողովը վերջակետ դրեց իրավական պոպուլիզմին Հայաստանում. Արթուր Ղազինյան ԱԻՆ. Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Սևան-Երևան ճանապարհը բաց է Լուկաշենկոն Զելենսկու հրավերով կժամանի Ուկրաինա Երևանից դեպի Ռուսաստան և Վրաստան ավիաչվերթների հաճախականությունը հուլիսի 8-ից զգալի ավելացել է «Ես չեմ կարող մնալ իր ղեկավարած կառույցում». Դավիթ Սահակյանց Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը` վեթինգի և Վահե Գրիգորյանի իրավաքաղաքական հայտարարության մասին Գեղարքունիքում կովերի անկման միակ պատճառը եղել է փքվածությունը Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում Ծիծեռնակաբերդում բռնկված հրդեհը մեկուսացվել է ԱՄՆ-ը մուտքի արտոնագիր է տվել Իրանի արտգործնախարարին Հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 14 Սամվել Բաբայանի 50 երանգները Մեյը խոստովանել է, որ չի կարոտի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-14-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով Վերին Լարսի անցակետում Հայաստան եկող ավտոբուսի վարորդների անձնագրերը վերադարձվել են Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 800 կրակոց. ՊԲ Գոշավանքը պահպանության խնդիր ունի Լարված իրավիճակ Ամուլսարում «SOS Սևան»-ը լիճը փրկելու բաց նամակ է ուղղել վարչապետին Թուրքիայում վայրէջք է կատարել C-400 համակարգերի մասեր բերող ռուսական չորրորդ ինքնաթիռը Նռնականետով կրակել են ուկրաինական հեռուստաալիքի շենքի վրա 10 օրում կտրվի ՀՀ էներգետիկ համակարգի խափանման պատճառների վերաբերյալ նախնական եզրակացություն Խոշոր հրդեհ՝ Երևանում. դեպքի վայր է մեկնել 7 մարտական հաշվարկ «Ժամանակ». ՊԵԿ-ում շունը տիրոջը չի ճանաչում «168 ժամ». Տուսկը չայցելեց Ծիծեռնակաբերդ «Փաստ». Վեթինգի կամ անցումային արդարադատության մասին փաստաթուղթը չի էլ լինելու «Ժամանակ». Հայկական օրակարգի միջոցով ԱՄՆ-ի ազդակը՝ Թեհրանին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 13 Սասուն Միքայելյանն ոտքի չի կանգնում և չի ողջունում Փաշինյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Պահը հասունացել է... Թուրքիայում դատի են տվել «Հայոց ցեղասպանությունը և իսլամը» գրքի հեղինակին ՆԱՏՕ-ն անհանգստացած է Թուրքիային S-400-ների մասերի մատակարարմամբ ԵՄ ԱԳՆ ղեկավարները կքննարկեն Իրանի շուրջը ռազմական էսկալացիայի ռիսկի նվազեցման ուղիները Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել կալանքը վերացնելու վերաբերյալ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan