Զավեշտալի դեպք Ռուսաստանի առևտրի կենտրոններում

Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում զավեշտալի դեպք է պատահել:

Կատակասեր և խորամանկ հաճախորդը համակարգչային խանութներից մեկում գնել է 15000 ռուբլի արժողությամբ պլանշետային համակարգիչ’ վճարելով 50000 ռուբլի:

Վաճառողը նրան վերադարձրել է 35000 ռուբլի մանրը’ առանց ուշադրություն դարձնելու այն հանգամանքին, որ վճարված դրամի այդ տարբերակը 1998թ-ից շրջանառության մեջ չէ:

Ոստիկանությունը գնացել է հանցագործության թարմ հետքերով և բերման ենթարկել երիտասարդին: Վերջինս նշել է, որ գումարը պատահաբար գտել է երկու շաբաթ առաջ:

Զավեշտալին այնն է, որ նա այդ գումարով այլ խանութում ևս փորձել է առևտուր կատարել, սակայն բավարար մանր չունենալու պատճառով չեն վերցրել փողը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում