Սաակաշվիլիի կարծիքով` Էրդողանի բնավորությունն իսկապես վրացական է

Պաշտոնին հրաժեշտ տալ պատրաստվող’ Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Թուրքիա կատարած իր վերջին այցին հանդիպել է Սամսունի շրջանի վրացական գյուղերում բնակվող էթնիկ վրացիների հետ: Նա այցելել է Չաթաք եւ Քաբագդաղ գյուղեր եւ անձամբ հանձնել գյուղաբնակներին նրանց Վրաստանի քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ իր կողմից ստորագրված ակտերը: Այդպիսով նա կատարել է ավելի վաղ այդ գյուղեր այցելելու ժամանակ 1000 թուրքաբնակ հայրենակիցներին վրաց ական քաղաքացիություն շնորհելու մասին տված խոստումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով վրացական ԶԼՄ-ները, Թուրքիայում կազմակերպված մամուլի ասուլիսում Վրաստանի նախագահը հայտարարել է. «Թուրքիայի կառավարության հետ մենք բավականին ինտեսնիվ շփումներ ունենք: Վարչապետ Էրդողանը շատ բարյացակամ է տրամադրված Վրաստանի նկատմամբ»:

Վրաստանի նախագահը հավելել է, թե Էրդողանը նաեւ հրապարակայնորեն հայտարարել էր, որ վրացական արմատներ ունի: «Իսկ նրա բնավորությունն իսկապես վրացական է: Այնպես որ, Էրդողանը իմ մեծ բարեկամն է», -հայտարարել է Միխայիլ Սաակաշվիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում