2014 թվականից Անգլիայում եւ Ուելսում կալանավորներին կարգելվի ծխել

Անգլիայի եւ Ուելսի բոլոր բանտերում հաջորդ տարվանից ծխելը կարգելեն, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով բրիտանկան «Times» հրատարակությանը:

Ինչպես պարզաբանում Է հրատարակությունը, ծխելը կարգելվի այն երկյուղների պատճառով, որ բանտային ծառայողները կարող են պասիվ ծխելուց վնասի փոխհատուցում պահանջել:

Սկզբում ծխախոտի արտադրանքի բոլոր տեսակները կարգելեն Անգլիայի հարավ-արեւմուտքի բանտերում, մնացածների վրա արգելքը կտարածվի տարվա ընթացքում: Դրա հետ մեկտեղ ծխող կալանավորները կստանան նիկոտինային հատուկ պատրաստուկ:

«BBC» հեռուստառադիոկորպորացիայի տվյալներով՝ Անգլիայի եւ Ուելսի բանտերում ծխում Է կալանավորների 80 տոկոսը, որոնց թիվը հասնում Է գրեթե 85 հազարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում