Թուրքիայի բնակչությունը հիվանդ է. տարեկան շտապօգնության ծառայությանը դիմում է 90 մլն մարդ

Թուրքիան մշակել եւ հրապարակել է երկրի առողջապահական բարեփոխված նոր համակարգը: Մի խումբ թուրք պրոֆեսորներ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում բրիտանացի պատգամավորներին ներկայացրել են Թուրքիայի առողջապահության ոլորտում սպասվող բարեփոխումները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «CNNTurk»-ը հայտնել է, որ բրիտանացիներին ապշեցրել է թուրք պրոֆեսորների ներկայացրած վիճակագրական տվյալներն այն մասին, որ 74 մլն բնակչությամբ Թուրքիայում տարեկան շտապօգնության ծառայությանն է դիմում 90 մլն մարդ:

Թուրք պրոֆեսորները Թուրքիայի բնակչության հիվանդ լինելու մասին բրիտանացիներին սահմկռնեցնող եւս մի շարք տվյալներ են հաղորդել: Պրոֆեսոր Սուլեյման Քանաքը, մասնավորապես, ասել է, որ Թուրքիայում տարեկան շուրջ 700 մլն մարդ է դիմում բժշկի օգնությանը: «Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացի տարեկան միջին հաշվով 10 անգամ այցելում է բժշկի: Օրական 100-120 մարդ էլ իրենց առողջապահական խնդիրներով դիմում են ոչ ավանդական մեթոդներով առաջնորդվող հեքիմներին», -ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում