Մերկելը հաղթեց: Բունդեսթագում կան նաև թուրքեր

Գերմանիայի խորհրդարանական ընտրություններն ավարտվեց գործող վարչապետ Անգելա Մերկելի կուսակցության վստահ հաղթանակով: Քրիստոնյա-դեմոկրատական միություն- Քրիստոնյա-սոցիալսիտական միություն (ՔԴՄ- ՔՍՄ) դաշինքը հավաքեց ընտրողների 41,5 տոկոս քվեները, երկրորդ տեղում 26%.-ով ընթանում են Սոցիալ-դեմոկրատները (ՍԴԿ): Խորհրդարանում 8,4% ներկայացվածություն կունենան Կանաչները, իսկ Ձախերը’ 8.6%: Նախկինում Անգելա Մերկելի հետ դաշինքում գտնվող Ազատ-Դեմոկրատների կուսակցությունն առաջին անգամ հետպատերազմյան Գերմանիայի պատմության մեջ չի հաղթահարել 5%-ի (4.8%) արգելքը’ չընգրկվելով Բունդեսթագի կազմում:

Այսպիսով, Մերկելը ստիպված կլինի աշխատել 2005-2009թթ-ի իր դաշնակցի’ ՍԴԿ-հետ’ կազմելով մեծ կոալիցիա: Սակայն մինչ այդ բարդ բանակցությունների երկար շաբաթներ են երկու կողմերին սպասվում:

BBC-ի հետ զրույցում վերլուծաբան Քրիս Մորիսը նշել է . «Սա ապշեցուցիչ արդյունք է Մերկելի համար,ով Գերմանիայի և Եվրոպայի մասշտաբներով նշանավոր քաղաքական գործիչ է: Արդեն իսկ ընտրարշավի ժամանակ պարզ էր, որ նա հաղթանակ կտոնի, բայց ոչ-ոք չէր ակնկալում, որ նա կվերցնի ձայների գերակշիռ մեծամասնությունը»:

Այսպիսով, Մերկելի կուսակցությունը կզբաղեցնի 311, ՍԴԿ-ն’ 192, ձախերը’ 64 եւ կանաչները’ 63 պատգամավորական աթոռ:

Հատկանշական է, որ Բունդեսթագի նորընտիր խորհրդարանում 11 թուրք պատգամավորներ են հայտնվել: Թեկնածության հայտ ներկայացրել են 60-ը, որոնք ընգրկված էին 106 արտասհմանցի թեկնածուների թվում:

Թեպետ Մերկելի կուսակցությունը բավականին կոշտ դիրքորշում էր որդեգրել Թուրքիայի և թուրքերի նկատմամբ, այնուամենայնիվ, ՔԴՄ-ՔՍՄ դաշինքից մեկ թուրք’ Ջեմիլե Յուսուֆը, պատգամավոր է դարձել:

Կարդացեք նաև’ Թուրքի՛ա, եվրոպական արժեքները սակարկելի չեն

Այլ կուսակցություններից թուրք պատգամավորները ավելի շատ տեղեր են զբաղեցրել: Սոցիալ դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր են դարձել Այդան Օզօղուզը, Մեթին Հաքվերդին, Մահմութ Օզդեմիրը, Ջանսել Քըզըլթեփեն եւ Գյուլիստան Յուքսելը: Կանաչների կուսակցությունից պատգամավոր է ընտրվել Ջեմ Օզդեմիրը, Էքին Դելիգյոզը եւ Օզջան Մութլուն: Ձախ կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր են ընտրվել Սեւիմ Դաղդելենը եւ Ազիզե Թանքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում