Կիպրոսի վերամիավորման գործընթացում նոր զարգացումներ կան

Կիպրոսի վերամիվորման հարցով գրեթե սառեցված բանակցությունները վերակենդանացնելու նպատակով բանակցային կողմերի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել կղզու թուրքական եւ հունական հատվածների առաջնորդների անձնական ներկայացուցիչներին փոխադարաձաբար գործուղել Հունաստան եւ Թուրքիա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, այս մասին համաձայնությունը ձեռք է բերվել Նյու Յորքում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի ու Հունաստանի փոխվարչապետ եւ արտգործնախարար Եվանգելոս Վենիզելոսի միջեւ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Նրանք Նյու Յորքում են ՄԱԿ-ի Գլխավոր խորհրդի նստաշրջանին մասնակցելու համար:

Կողմերը հույս են հայտնել, որ կղզու թուրքական մասի ղեկավարի անձնական ներկայացուցչի եւ Կիպրոսի հանրապետության նախագահի անձնական ներկայացուցչի փոխադարձ այցերն Աթենք եւ Անկարա դրական լիցք կհաղորդեն կիպրոսյան խնդրի կարգավորման հարցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում