Իսլամիստական խմբավորումները հրաժարվում են ճանաչել Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան

Սիրիայի ընդդիմության 13 իսլամիստական խմբավորումներ հանդես են եկել հայտարարությամբ, համաձայն որի, նրանք հրաժարվում են ճանաչել երկրից դուրս ձևավորված ցանկացած ընդդիմադիր մարմին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, խմբավորումները մասնավորապես հրաժարվում են ճանաչել Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան, ինչպես նաև ժամանակավոր կառավարությունը, որի նախագահ է ընտրվել Ահմադ Տաաման: Փաստաթուղթն ընդունել են նաև Հալեպի շրջանում գործող «Լիուա աթ Թաուհիդ», ինչպես նաև «Ջաբհա ան Նուսրա» խմբավորումների անդամները: Իսլամիստները միևնույն ժամանակ կոչ են արել ռազմական և քաղաքացիական բոլոր կողմերին միավորվել իսլամի շուրջ և շարիաթը դարձնել օրինականության միակ աղբյուր:

Վերջին շրջանում Սիրիայի ընդդիմության շրջանում Ահմադ Տաամայի ժամանակավոր կառավարության նախագահ ընտրվելուց հետո բողոքների ալիք էր սկսվել ընդդիմության շրջանում: Ինչպես հայտնի է, բախումներ էին սկսվել Սիրիայի ազատ բանակի և «Ալ Կաիդա»-ի հետ կապված «Իրաքի և Շամի իսլամիստական պետության» խմբավորման միջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում