Մեդվեդևը Ուկրաինայի համար տարբերակներ է մտածում

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը չի բացառում Մաքսային միությանը որպես դիտորդ Ուկրաինայի մասնակցությունը՝ Եվրամիությանը նրա միաժամանակյա անդամակցությամբ: Այդ մասին սեպտեմբերի 25-ին վարչապետը հայտնել Է՝ ամփոփելով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ կառավարությունների ղեկավարների մակարդակով կայացած նիստի արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

«Ինչ վերաբերում Է այն բանի մեր գնահատմանը, թե որ փուլում Է Ուկրաինայի ինտեգրացիոն գործընթացը, ապա մեր գնահատականը շատ պարզ Է եւ հանգում Է նրան, որ Ուկրաինան Եվրամիությանն ասոցիացված անդամակցության մասին պայմանագիրն ստորագրելուն պես ե՛ւ դե յուրե, ե՛ւ դե ֆակտո կփակի Մաքսային միությանը լիարժեք մասնակցության իր հնարավորությունները»,-ասել Է Մեդվեդեւը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում