Հաքերները գողացել են Միշել Օբամայի անձնական տվյալները

ԱՄՆ-ում հաքերները տիրացել են շուրջ 4 մլն ամերիկացիների, ներառյալ նախագահ Բարաք Օբամայի տիկնոջ անձնական տվյալներին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ինչպես հայտնի Է դարձել Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչներին, չարագործները ներթափանցել են բրոքերների համակարգչային կորպորատիվ համակարգ, որտեղ տեղեկատվություն Է պահվում միլիոնավոր հաճախորդների վերաբերյալ: Մասնավորապես, հաքերներին հաջողվել Է տիրանալ սոցիալական ապահովության համարներին, ինչպես նաեւ Միշել Օբամայի եւ հայտնի այլ մարդկանց նույնականացման քարտերի տվյալներին:

Համացանցում ժամանակավորապես գաղտնի տեղեկատվություն Է հայտնվել հայտնի գործարար Բիլ Գեյթսի, դերասան Էշթոն Քութչերի երաժիշտ կատարողներ Ջեյ Զիի եւ Բեյոնսեի վերաբերյալ: Նրանց տվյալները հրապարակվել են կայքում, որն այնուհետեւ փակվել Է:

Ավելի ուշ հայտնի Է դարձել, որ տվյալները ձեռք են բերվել SSNDOB պորտալում. կոնկրետ մարդուն վերաբերող տեղեկատվությունը կարելի Էր իմանալ՝ վճարելով ընդամենը 50 ցենտ: Լրագրողական հետաքննության համաձայն, SSNDOB կայքը ենթարկվել Է հաքերների գրոհի, իսկ տեղեկատվության աղբյուրը, հնարավոր Է՝ դարձել են տեղեկատվական ծառայությունների տրամադրման ոլորտում աշխատող ամերիկյան երեք ընկերությունների՝ LexisNexis-ի, Dun & Bradstreet-ի եւ Kroll-ի կոնպյուտերային համակարգերի տվյալները:

Բոլոր երեք ընկերություններն Էլ հայտարարել են, որ իրենք այդ հարցում աշխատում են համերկրային գործակալների հետ: Իր հերթին LexisNexis-ի ղեկավարությունը հայտարարել Է, որ իրենց տվյալների բազան չի կոտրվել չարագործների կողմից:

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները շարունակում են տվյալների հափշտակման հետաքննությունը: Ենթադրվում Է, որ տեղեկատվության արտահոսքը տեղի Է ունեցել 2013 թվականի սկզբին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում