Սիրիայի ազատ բանակը հրաժարվում է ճանաչել ընդդիմադիր կոալիցիան

Սիրիայի ազատ բանակը միացել է իսլամիստական խմբավորումներին, որոնք չեն ճանաչում Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան: Այդ մասին տեղեկացնում են ընդդիումության ռազմական աղբյուրները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, «YouTube»-ում տեղադրված տեսանյութում կապիտան Օմար ալ Ու աուին իր դժգոհությունն է արտահայտել կոալիցիայի գործունեության վերաբերյալ՝ նշելով, որ ընդդիմադիր կոալիցիան հեղափոխության ճանապարհից շեղվել է: Նա նաև քննադատել է կոալիցիայի գործունեությունը՝ ավելացնելով, որ գործունեությունը դուրս է սիրիական ժողովրդի շահերը պաշտպանելուց:

Ավելի վաղ իսլամիստական 13 խմբավորումներ հայտարարել էին, որ չեն ճանաչում Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի կոալիցիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում