Ես երբեք ներողություն չեմ խնդրի, որ մենք չպառկեցինք զավթիչի տակ. Սաակաշվիլի

Ես երբեք ներողություն չեմ խնդրի, որ մենք բռնազավթի տակ չենք պառկել»,- սեպտեմբերի 27-ին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին “Имеди” հեռուստալաիքին տված հարցազրույցի ժամանակ’ Նյու Յորքից ուղիղ միացմամբ :

«Երբ մենք երկրի ներսում վիճում ենք դա դեմոկրատիայի սովորական դրսևորումներից է, սակայն կան թեմաներ, որտեղ մենք պետք է ձեռք մեկնենք միմյանց: Մենք պետք է շատ զգույշ լինենք: Եթե անընդհատ կրկնենք, այդ թվում նաև եվրոպական կառույցների մոտ, որ պատերազմը տեղի է ունեցել Վրաստանի պատճառով, որ Վրաստանը պետք է պատասխան չտար ռուսական սադրանքներին, որ Վրաստանը աննշան երկիր է, դա անհասկանալի է ինձ համար: Ես այստեղ ելույթ եմ ունեցել Վրաստանի անունից: Ուշադրություն դարձրեք վերջին երկու օրերին տեղի ունեցող իրադարձությունների վրա:

Շատ մարդիկ երախտիքի խոսքեր են հղում, այդ թվում նաև Ռուասատանից: Վրաստանին են շնորհակալություն հայտնում, այլ ոչ թե նախագահին: Սա մեծ միասնական խաղ է և երբ հայտարարում ես, որ Վրաստանը աննշան երկիր է, որ Վրաստանը չպետք է ունենա համաշխարհային և տարածաշրջանային նկրտումներ… Մենք համաշխարհային նկրտումներ ունենք այդ իսկ պատճառով էլ Պուտինը ավտոմատ կերպով պատժեց մեզ:

Եթե դուք հարցնեք, թե ինչի համար ես ներողություն խնդրեցի ՄԱԿ-ում, ապա կասեմ միայն նրա համար, որ շատերը օգուտներ չքաղեցին, որ շատերը դեռ աղքատ են: Ես նրանցից եմ ներողություն խնդրել, բայց ոչ նրա համար, որ մենք երբեք չպառկեցինք զավթիչի տակ»,- Սաակաշվիլու խոսքերն է մեջբերում «Apsny.ge» կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում