Ադրբեջանական բանակի զինվորը կրակել է իր վրա

Ադրբեջանական բանակի 19-ամյա զինվոր Նադիր Շաբանովն իրեն ամրակցված զենքից իր վրա կրակելու հետեւանքով ծանր վիրավորվել է: Նա տեղափոխվել է հոսպիտալ: Ինչպես հաղորդում է  «ԱզերիՊրես» լրատվական գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Շամքիրի ռազմական զորամիավորման զորամասերից մեկում: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հ աստատել են տվյալ դեպքի իրողությունը: Նադիր Շաբանովը ժամկետային զինծառայության էր կանչվել Զաքաթալայի շրջանից:

Ադրբեջանի ռազմական լրագրողական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնը հայտնել է, որ 2013 թ-ի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 71 զինծառայող, որոնցից 62-ը զոհվել է ոչ մարտական պայմաններում, 75 զինծառայող վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածք է ստացել:

9 զօնվոր մահացել է դժբախտ պատահարների հետեւանքով (ջրում խեղդվելու, բարձրությունից ընկնելու, տանկի տակ մնալու, այրվելու, հոսանքահարվելու), 12 հոգի’ ճանապարհատրանսպորտային պատահարներից, 3-ը ‘ ուղղաթիռի վթարից, 3-ը’ անհայտ պատճառով, 2-ը’ անզգուշությունից, 2-ը’ քաղաքացիական անձանց կողմից, 6-ը’ ոչ կանոնադրական հարաբերությունների գործողություններից, 10-ը’ հիվանդությունից, 15-ը’ ինքնասպանությունից:

Մահացածներից 55-ը Ադրբեջանի ՊՆ, 4-ը’ Պետական սահմանային ծառայության, 8-ը’ Ներքին զորքերի, 2-ը’ զորակոչի ծառայության, 2-ը’ Արտակարգ իրավիճակների նախարարության զինծառայողներ են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում