Գերմանիան նշում Է երկրի միավորման տարեդարձը

Գերմանիան հոկտեմբերի 3-ին հանդիսավորապես նշում Է երկրի միավորման 23-րդ տարեդարձը՝ Գերմանիայի միասնության օրը, որը երկրի ազգային տոնն Է եւ ոչ աշխատանքային օր: 1990 թվականի հոկտեմբերի 3-ին նախկին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության կազմի մեջ մտնող հինգ երկրամասերը՝ Բրանդենբուրգը, Մեկլենբուրգ-Առաջադիր Պոմերանիան, Սաքսոնիան, Սաքսոնիա Անհայլտը եւ Թյուրինգիան, մտան Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կազմի մեջ:

Հիմնական տոնական միջոցառումները տեղի կունենան Շտուտգարտում՝ Բադեն Վյուրտեմբերգի երկրամասի վարչական կենտրոնում: Հենց այս երկրամասն Է այժմ նախագահում բունդեսրատում՝ Գերմանիայի խորհրդարանի երկրամասերի պալատում, ուստիեւ, հաստատված ավանդույթի համաձայն՝ տոնակատարությունների «տանտերն» Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին:

Դրանց կմասնակցեն Գերմանիայի Դաշնային Հանրապետության բարձրագույն քաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, ներառյալ նախագահ Յոահիմ Գաուկը եւ ֆեդերալ կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես նաեւ ֆեդերալ երկրամասերի կառավարությունների ղեկավարները, ֆեդերալ սահմանադրական դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեն:

Սպասվում Է, որ Շտուտգարտում կայանալիք միջոցառումներին կմասնակցի 400 հազար մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում