Ռոդոսի համաժողովի մասնակիցները դեմ են աշխարհի հակամարտությունների ռազմական լուծմանը

Ռոդոսի համաժողովի մասնակիցները դեմ են միջազգային հակամարտությունների ռազմական լուծմանը: Այդ մասին հայտարարել է «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաշխարհային հասարակական համաժողովի հիմնադիր նախագահ, «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության ղեկավար Վլադիմիր Յակունինը՝ հոկտեմբերի 2-ին ելույթ ունենալով բացման արարողությանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին:

«Ներկայիս 11-րդ նստաշրջանը նվիրված է աշխարհի ժամանակակից պատկներին,- ընդգծել է նա:- Մենք ապրում ենք խիստ լարված պատմական ժամանակահատվածում, գլոբալ փոփոխությունների ու վերափոխումների շրջանում: Չենք ցանկանում հավատալ այն բանին, որ աշխարհի ճակատագիրը վճռվելու է դաժանությամբ եւ գերիշխանության հասնելու ձգտումներով»: Յակունինի համոզմամբ՝ «երկխոսությունը կարող է մարդկությանն օգնել դուրս գալու ամենադժվարին իրավիճակներից»:

Համաշխարհային ճգնաժամերը, մասնավորապես Սիրիայի իրադրությունը, կդառնան Ռոդոսի քննարկումների հիմնական թեմաներից մեկը: Այս տարի առանձին նիստ կնվիրվի շիաների ու սուննիների փոխհարաբերություններին:

Մերձավոր Արեւելքի իրադրությունից բացի, համաժողովի պատվիրակները կքննարկեն ընտանեկան արժեքների պահպանման, երիտասարդական շարժումների, շրջակա միջավայրի պաշտպանության եւ թվային տեխնոլոգիաների հարցերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում