Ադրբեջանի բնիկ ժողովուրդները պաշտպանում են Ջամիլ Հասանլիին

Ադրբեջանում դեմոկրատական ուժերի եւ ընդդիմության «Ազգային խորհուրդ» դաշինքի միասնական թեկնածու Ջամիլ Հասանլիի ընտրական արշավի շրջանակում «Ժողովրդից’ թեկնածուին» կոչված տեսանյութ է տեղակայվել համացանցում, որում Ադրբեջանում բնակվող տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներն իրենց մայրենի լեզվով կոչ են անում քվեարկել Ջամիլ Հասանլիի օգտին: Այս մասին հայտնում է haqqin.az լրատվական կայքը: Տեսանյութում թալիշերենով, լեզգիերենով, թաթերենով, ավարերենով, ինգիլոյերենով, ռուսերենով եւ վերջում ադրբեջաներենով այդ ժողովուրդների ներկայացուցիչներն աջակցություն են հայտնում ընդդիմության թեկնածուին:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները նշանակված են առաջիկա հոկտեմբերի 9-ին: Ընտրություններին մասնակցում է նաեւ արդեն երրորդ անգամ թեկնածությունն առաջադրած Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիեւը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում