Էրդողանի ձևական բարեփոխումները դարձել են քարոզչության գործիքներ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 30-ին հրապարակել է «Դեմոկրատացման փաթեթը», որին թուրք հասարակությունն արդեն 2 տարի սպասում էր:

Թուրքիայում արդեն 11 տարի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Էրդողանի առաջարկությունները, որոնք առաջիկայում պետք է ներառվեն Թուրքիայի նոր սահմանադրության մեջ, բարեփոխումներ են ենթադրում ոչ թուրք բնակչության մայրենի լեզվով ուսուցման, ընտրական շեմի նվազեցման, քաղաքական կուսակցությունների, հավաքների ազատության ապահովման եւ այլ բնագավառներում:

Մինչ բարեփոխումների փաթեթից դժգոհ թուրք հասարակության մի որոշ զանգվածը փորձում է իր բողոքի ձայնը բարձրացնել Էրդողանն արդեն իսկ քարոզչական նպատակներով է օգտագործում դեռևս կյանքի չկոչված իր խոստումները:

Թուրքիայի վարչապետն իր հոկտեմբերի 2-ի ելույթում նշել է, որ Եվրոպան պետք է օրինակ վերցնի Թուրքիայից, որտեղ տարբեր ազգերի նեկայացուցիչ աշակերտներին թույլ է տրվում իրենց մայրենի լեզվով կրթություն ստանալ:

Էրդողանը ընգծել է, որ ազգային փոքրամասնությունների համար մայրենի լեզվով կրթության ապաահովումը նախատեսված է եվրոպական աքուիներով:

Այս կերպ Էրդողանը իր հին երգն է երգում, որով փորձում է եվրոպական զանազան երկրների պաշտոնյանններից թույլատվություն ստանալ’ խոշոր թուրքական համայնքներ ունեցող երկրներում բացելու թուրքական դպրոցներ:

Սակայն Էրդողանը բաց է թողնում մի շատ կարևոր հանգամանք. այդ բարեփոխումները չեն վերաբերվում Թուրքիայում ամենամեծ ազգային փոքրամասնություններից մեկին’ քրդերին:

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Էրդողանի բարեփոխումները զուտ քարոզչական նպատակներ են հետապնդում և ամենևին էլ միտված չեն երկրում դեմոկրատիայի մակարդակի բարձրացմանը կամ ազգային-կրոնական փոքրամասնությունների իրավական կարգավիճակի բարելավմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում