Ձայն բարբառո հանապատի

Ադրբեջանի իշխանությունների կողմից երկրի ընդդիմության, հասարակության և զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ կիառվող բռնությունները մեծապես մտահոգել են Եվրամիությանը: Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ միասին հանդես են եկել հայտարարությամբ’ իրենց մտահոգությունը հայտնելով վերջին շրջանում երկրում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ:

«Ադրբեջանում տեղի ունեցող վերջին զարգացումներն իրենց ազդեցությունն ունեն ինչպես նախընտրական շրջանի, այնպես էլ ընդհանրապես երկրում մարդու իրավունքների և քաղաքական ազատության բնագավառում: Ընդունելով հիմնականում խաղաղ նախընտրական միջավայրի և տեխնիկական պատրաստության փաստը’ ԵՄ-ն անհանգստությամբ արձանագրում է շարունակվող ճնշումները ընդդիմադիր ակտիվիստների, քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների նկատմամբ’ այնպիսի միջոցների կիրառումը, ինչպիսիք են ահաբեկումները, կասկածելի հիմնավորմամբ ձերբակալությունները, կալանավ որումները, ինչպես նաև դատավճիռ հայտարարելը’ չհարգելով միջազգային չափանիշներն ու կասկածյալի իրավունքները»,- նշվում է ԵՄ տարածած հաղորդագրության մեջ:

ԵՄ պաշտանյաները հույս են հայտնել, որ ադրբեջանական իշխանությունները կապահովեն արագ, արդար և թափանցիկ հետաքննություն: Այս փաստը նրանք կարևորել են հատկապես հոկտեմբերի 9-ին նախատեսվող նախագահական ընտրութունները բարենպաստ պայմաններում իրականացնելու հեռանկարով: «ԵՄ-ն կշարունակի հետևել Ադրբեջանում մարդու իրավքուների հետ կապված առանձին դեպքերին և պատրաստ է աջակցել Ադրբեջանին միջազգային պարտավորություններն իրականացնելու հարցում»,- նշվում է հայտարարության վերջում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում