Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողը կախվել է

Ադրբեջանում հերթական զինծառայողի մահվան դեպքն է գրանցվել: Ինչպես հաղորդում է  ադրբեջանական APA գործակալությունը, Գյանջայում հայտնաբերվել է ներքին զորքերի զինվոր Ջաֆար Վյուգար Սուլեյմանօղլուի դին: Ադրբեջանական իրավապահ մարմինները հավանական են համարում, որ զինվորն ինքնասպանություն է եղել կախվելով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում