Ռուսական օդանավը Լիբիայի իր դեսպանատան աշխատակիցներին տեղափոխել է Մոսկվա

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը պատկանող օդանավը հոկտեմբերի 4-ի առավոտյան Թունիսից ուղևորվել է Մոսկվա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, օդանավը Մոսկվա է տեղափոխում Լիբիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին: Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Իրինա Ռուսիուսը հայտնել է, որ Ռուսաստանի 51 քաղաքացի վաղ առավոտյան մեկնել է Մոսկվա:

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոիլում հոկտեմբերի 3-ին հարձակվել էին Ռուսաստանի դեսպանատան վրա: Բարեբախտաբար, դեսպանատան աշխատակիցներից ոչ ոք չէր տուժել: Զինված անձինք այրել էին դեսպանատանը պատկանող մեքենան, նաև’ Ռուսաստանի դրոշը:

Ամենայն հավանականությամբ, հարձակումը կատարել է ռուս քաղաքաց Եկատերինա Ուստյուժանինովան’ լիբիացի սպայի սպանությունից հետո: Կինը կրակել է սպայի վրա, ապա նրա արյունով երկտող է գրել՝ բացասաբար արտահայտվելով լիբիական հեղափոխության մասին, որի հետևանքով 2011թ.-ին տապալվել էր Քադաֆիի իշխանությունը: Ուստյուժանինովան այժմ ձերբակալված է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում