Ներգաղթյալներին պետք է պաշտպանել այլատյացությունից եւ ռասիզմից.ՄԱԿ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոչ Է արել աշխարհի բոլոր երկրներին՝ խստացնել օրենքները ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության եւ դրանց հետ կապված ներգաղթյալների նկատմամբ անհանդուրժողության դրսեւորումների դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է «Բարձր մակարդակի երկխոսություն միջազգային միգրացիայի եւ զարգացման շուրջ» երկրորդ համաժողովի բացմանն ընդունված բանաձեւում:

Ներգաղթյալների իրավունքների պաշտպանության օրենքների խստացումը, ինչպես նշվում Է հռչակագրում, անհրաժեշտ Է «այդ գործողությունները կատարած անձանց անպատժելիությունն արմատախիլ անելու նպատակով»:

Բանաձեւն ընդգծել Է «մարդավաճառության դեմ պայքարի եւ դրանով զբաղվող մարդկանց դատական հետապնդումների գծով ազգային եւ տարածաշրջանային քաղաքականության մշակման ու ամրապնդման անհրաժեշտությունը: Հատկապես նշվում Է ներգաղթյալների շրջանում կանանց եւ երեխաներին պաշտպանելու անհրաժեշտությունը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդգծել Է նաեւ իրենց քաղաքացիության երկիր գաղթականների վերադառնալու իրավունքը, ընդսմին պետությունը պետք Է ապահովի նրանց «պատշաճ ընդունումը»:

ՄԱԿ-ը «Բարձր մակարդակի երկխոսություն միջազգային միգրացիայի եւ զարգացման շուրջ» երկրորդ համաժողովում, որը հոկտեմբերի 3-ին բացվել է Նյու Յորքում, քննարկում Է երկրների տնտեսական եւ սոցիալական դրության վրա մոլորակի բնակչության գաղթի ազդեցության նվազեցմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաեւ նրանց զարգացման համար գաղթի ներուժի օգտագործման ուղիները: Համաժողովին, որն անցկացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի շրջանակներում, մասնակցում են 150 երկրների ներկայացուցիչներ:

ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում գաղթականների թիվը 2000 թվականին հասել է 175 միլիոնի եւ 2013 թվականին աճել մինչեւ 232 մլն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը գաղթի հարցերին նվիրված իր զեկույցում հայտարարել է, որ երկրները պետք է աջակցեն գաղթականներին, ովքեր հայտնվել են հումանիտար ճգնաժամի վիճակում, նախեւառաջ՝ Սիրիայում:

Ինչպես ավելի վաղ նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը, գաղթը կարող է դառնալ աշխարհի երկրների սոցիալ-տնտեսական զարգացման «կատալիզատոր»: Դրան հասնելու ուղիներն էլ հենց կդառնան ՄԱԿ-ում սկսվող քննարկումների առարկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում