Ալիևը պատրաստվում է «վերընտրման» տոնակատարություններին

Բաքվի հեղինակավոր ծաղկի խանութներից մեկը օրերս իշխանություններից Հեյդար Ալիեւի անվան կենտրոնի ձեւավորման մեծ պատվեր է ստացել նախագահի պաշտոնակալության արարողության անցկացման համար: Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը’ հղում կատարելով ոչ պաշտոնական աղբյուրներին:

«Ընտրություններից մեկ շաբաթ առաջ իշխանություններն արդեն սկսել են իրենց առաջնորդի «վերընտրման» կապակցությամբ տոնակատարությանը»,- նշում է «Թուրան»-ը:

Նախագահական ընտրություններն Ադրբեջանում տեղի կունենան հոկտեմբերի 9-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում