Օբաման կոչ է արել Կոնգրեսին վերսկսել կառավարության ֆինանսավորումը եւ ավելացնել պետական պարտքի բարձրակետը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վերստին կոչ է արել Կոնգրեսին վերսկսել կառավարության ֆինանսավորումը եւ ավելացնել պետական պարտքի բարձրակետը: Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի քարտուղարը հասականալ է տվել, որ շուկաների հանգստության համար լավ կլիներ պետական պարտքի հարցին չվերադառնալ գոնե մեկ տարի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Օբաման, հոկտեմբերի 7-ին ելույթ ունենալով արտակարգ իրավիճակների համերկրային գործակալությունում, նշել է, որ անհրաժեշտ որոշումների ընդունման համար բավարար թվով ձայներ կան: «Անցկացրեք քվեարկություն: Քվեարկություն նշանակեք հենց այժմ: Տեսնենք՝ ինչ կլինի»,- հավելել է նա՝ հեռակա կարգով դիմելով Կոնգրեսի ղեկավարներին:

Նախագահը հավաստիացրել է, որ պատրաստ է ընդդիմության հետ քննարկել ԱՄՆ-ի համերկրային բյուջեին վերաբերող ցանկացած թեմա: Սակայն նա չի կարող դա անել այն բանի սպառնալիքի ներքո, որ հանրապետականները պնդեն իրենց տեսակետը եւ արգելափակեն կառավարության աշխատանքը կամ դեֆոլտ թույլ տան, եւ «Ամերիկան իր պատմության մեջ առաջին անգամ չվճարի իր հաշիվների գծով»: «Ես դա չեմ անի»,- ընդգծել է պետության ղեկավարը՝ հավելելով, որ մտադիր չէ նման նախադեպ ստեղծել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում