ԱՄՆ Պետդեպը Ադրբեջանին կոչ է արել անցկացնել արդար և թափանցիկ ընտրություն

ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել Ադրբեջանին հոկտեմբերի 9-ին անցկացնել նախագահի’ ազատ, արդար և թափանցիկ ընտրություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az-ը, այս մասին հայտարարություն է արել Պետդեպարտամենտի փոխքարտուղար Մարի Հարֆը:

«Միացյալ Նահանգները կոչ են անում բոլորին խաղաղ մասնակցել Ադրբեջանում ընտրական գործընթացին, ցուցաբերել զսպվածությունը և կանխել բռնությունը կամ սադրանքները ընտրություններից առաջ, դրա ընթացքում և դրանցից հետո»,- նշվում է Հարֆի հայտարարությունում: Վաշինգտոնը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին պաշտպանել իր քաղաքացիների հիմնարար իրավունքները:

Ադրբեջանում նախագի ընտրությունը նշանակված է հոկտեմբերի 9-ին: Ընտրություններին մասնակցում է 10 թեկնածու, այդ թվում’ արդեն երրորդ անգամ թեկնածությունն առաջադրած Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում