Սիրիայի զինված ուժերը վերականգնել են Հալեպի 11 գյուղերի անվտանգությունը

Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել է վերականգնել Հալեպի 11 գյուղերի կայությունն ու անվտանգությունը: Տեղի ունեցած բախումների հետևանքով «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման անդամներ են սպանվել, ոչնչացվել են նրանց թաքստոցները և զենքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, կանխվել է զինյալների Սուլեյման ալ Հալաբի, Աարկուբ թաղամասեր մուտք գործելու փորձը: Հալեպի կենտրոնական բանտի մերձակայքում, Քաստիլիո տանող ճանապարհին զինյալներին պատկանող 6 մեքենաներ են ոչնչացվել:

Բախումները զինյալների դեմ շարունակվել են Դամասկոսի թաղամասերում: Ալ Կաբուն և Ջոբար թաղամասերում սպանվել են զինված խմբավորման գրեթե բոլոր անդամները:

Դարիա քաղաքի դատարանի մոտ տեղի ունեցած բախումների արդյունքում 15 զինյալներ են սպանվել, այդ թվում՝ թունիսցի զինյալներ: Դամասկոսի Յարբուդ գյուղում ևս արյունալի բախումների ժամանակ զինյալները լուրջ կորուստներ են կրել:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Սիրիայի հարավում գտնվող Դարաա քաղաքում հոտկեբերի 8-ին կառավարական ուեժրին պատկանող ռազմական ուղղաթիռ է ընկել: Ընդդիմադիրների խոսքով այն ընկել է Ինխալ շրջանում: Կայքի տեղեկացմամբ’ Սիրիայի զինված օդային ուժերը ռմբակոծել են Հալեպի Աբու Դարիջա և Աբու Ջարին գյուղերը: Տեղեկություններ կան նաև, որ Դամասկոսի Համուրիա գյուղում կառավարական ուժերի ռմբակոծության հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել:

Իսկ ՄԱԿ-ի տվյալներով 2011թ.-ի մարտի 15-ից ի վեր Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը: Բացի դրանից, զոհված հայերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը, մի քանի հայեր շարունակում են առևանգված մնալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում