Ադրբեջանում ընտրակեղծարարությանը կմասնակցի նաեւ երկրի հոգեւոր առաջնորդը

Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն երեկ մեկնել է Մեքքա: Պաշտոնական տեղեկատվության համաձայն’ շեյխի այցի նպատակը հաջջի (ուխտագնացության) մեկնած հավատացյալների պայմաններին ծանոթանալն է: Նրա այցը Մեքքա պետք է ավարտվի հոկտեմբերի 11-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ ադրբեջանական musavat.com լրատվական կայքի’ սա նշանակում է, որ շեյխը Մեքքա է մեկնել ոչ հ աջջի նպատակով, որը նա արդեն արել է անհաշիվ անգամ:

Կայքի համաձայն’ Մեքքա շեյխի անակնկալ այցը եւ քաղաքական, եւ տնտեսական նպատակներ է հետապնդում:

«Բանն այն է, որ այս տարի ուխտագնացների գրանցման համար նրանցից վերցված անձնագրերը հետ չեն վերադարձվել, ինչն արվել է անձամբ Ալլահշուքյուր Փաշազադեի հանձնարարությամբ: Շեյխն ասել է, որ անձնագրերը ուխտավորներին կվերադարձվեն Մեքքայում ստեղծված ընտրատեղամասում քվեարկությունից հետո, ինչն առաջացրել է վերջիններիս դժգոհությունը: Բայց, անձնագրերի չվերադարձնելը միայն ընտրություններով չէ պայմանավորված: Բանը այն է, որ հաջջի ժամանակ տեղաշարժվելու համար ուխտագնացները փորձում են օգտվել էժան փոխադրամիջոցներից, բայց անձը հաստատող փաստաթուղթ չ ունենալու համար դա չեն կարող անել, եւ ստիպված օգտվում են շեյխի վերահսկողության տակ գտնվող փոխադրամիջոցներից, ինչից նա մեծ եկամուտներ է ձեռք բերում»,- գրում է կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում