Լրագրային հոդվածը հիվանդանոց Է հասցրել Իրանի ԱԳ նախարարին

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Զարիֆը չեղյալ Է հայտարարել առաջիկայում նախատեսված բոլոր հանդիպումներն ու ուղեւորությունները. նա հիվանդանոց Է տեղափոխվել լրագրային այն հոդվածն ընթերցելուց հետո, որը նվիրված Էր Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի եւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի միջեւ վերջերս կայացած հեռախոսազրույցին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալության կայքին:

Ինչպես նշում Է գործակալությունը, նախօրյակին Kayhan իրանական թերթում, որն արտահայտում Է պահպանողական կրոնական շրջանների շահերը, տպագրվել Է հոդված՝ նվիրված Ռոուհանիի եւ Օբամայի հեռախոսազրույցին, որը տեղի Է ունեցել սեպտեմբերի 27-ին: Իր հոդվածում հրատարակությունը հայտնել Է, որ Զարիֆն իբր հայտարարել Է, թե երկու ղեկավարների զրույցը սխալ Է: Բացի այդ, թերթի տեղեկատվության համաձայն, մեկնաբանելով ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերի հետ իր խոսակցությունը, Իրանի ԱԳ նախարարը նշել Է, թե այն չափազանց երկար Է տեւել:

Facebook սոցիալական ցանցի իր Էջում Զարիֆը հերքել Է թերթի կողմից իրեն վերագրվող արտահայտությունները: Նախարարն այն աստիճան վրդովված Է եղել իր խոսքերի խեղաթյուրումից, որ հիվանդանոց ընկել մեջքի ցավերով ու մկանային ջղակծկումներով:

Իրանի ԱԳ նախարարի առողջական վիճակի մասին ներկայում չի հաղորդվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում