Ադրբեջանում տեղի ունեցավ ամենակեղծված ընտրությունները

Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին անցկացվող նախագահական ընտրություններն ընթանում են իշխանությունների կողմից զանգվածային եւ համընդհանուր կեղծումների պայմաններում: «Ամենուրեք գործի են դրվել «կարուսելներ», եւ դա իշխանությունների կողմից այն իրողության խստովանությունն է, որ նրանք չեն կարող ժողովրդի ձայնը ստանալ ազնիվ ճանապարհով», -ասել է Մուսավաթ կուսակցության առաջնորդ Իսա Գամբարը :

Ընտրություններին արած անդրադաձում Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին թվարկել է ամենաբնութագրական խախտումները, որոնք, նրա խոսքով, հետեւյալներն են’ քվեաթերթիկների զանգվածային լցոնումներ, «կարուսելներ», գործադիր կառույցների միջամտություն:

Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալաօղլուն եւս հայտարարել է, որ նախագահական ընտրություններն Ադրբեջանում ընթանում են օրենքի զանգվածային խախտումների պայմաններում:

«Նասիմիի 23-րդ ընտրական շրջանի թիվ 20 ընտրատարածքում, որտեղ ես քվեարկել եմ, իմ առաջ կեղծեցին կնոջս ստորագրությունը, իսկ քվեաթերթիկը տվեցին մեկ այլ կնոջ», -ասել է նա:

Ընտրությունների զանգվածային խախտումների մասին հայտարարել է նաեւ Ադրբեջանի լիբերալ կուսակցության գործադիր խորհրդի ղեկավար Ավազ Թամիրխանը:

«Ազգային խորհուրդ»-ի առաջնորդ Ռուստամ Իբրահիմբեկովը հեռախոսով «Թուրան»-ին ասել է, որ արդարացի ընտրությունների դեպքում ընդդիմության թեկնածու Ջամիլ Հասանլիի հաղթանակն անխուսափելի կլիներ: «Բայց իշխանություններն օգտագործում են ցանկացած հնարավորություն եւ խախտումների բոլոր տեսակները, որպեսզի կեղծեն քվեարկության արդյունքները: Դա ծանր զգացողություն է ծնում, բայց ես ուրախ եմ, որ ընդդիմությունը կարողացել է միավորվել եւ հոգեբանական հաղթանակ տանել, որը վաղ, թե ուշ իրական կդառնա», -նշել է Իբրահիմբեկովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում