Ադրբեջանը միջազգային հետախուզություն է հայտարարել թուրք գործարարի նկատմամբ

Ադրբեջանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզություն են հայտարարել թուրք գործարարի նկատմամբ: Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ` այս մասին տեղեկությունը տեղադրվել է «Ինտերպոլ»-ի պաշտոնական կայքում:

57-ամյա Մուզաֆֆեր Քուշդիլը, ով Ադրբեջանում հանդես էր գալիս իբրև գործարար, մեղադրվում է խարդախության մեջ:

2013 թվականին Ադրբեջանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզություն են հայտարարել ևս մի քանի թուրք գործարարների նկատմամբ, ովքեր նույնպես մեղադրվում են խարդախության և հարկերը վճարելուց խուսափելու մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում