Ադրբեջանական բանակը կրկին կորուստ ունի

Ադրբեջանական բանակում հերթական զինվորի մահվան դեպքն է գրանցվել: Ինչպես  տեղեկացնում է ադրբեջանական APA-ն, ադրբեջանական բանակի զորացրված զինվորը’ 20-ամյա Էլնուր Իսքենդերօղլու Մամեդըրզաևը տան ճանապարհին ընկել է «Մերսեդես» մակինշի մեքենայի տակ: Զինվորին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում