Աֆղան թալիբները մարտական գործողություններ կսկսեն ի պատասխան Քաբուլի հետ Վաշինգտոնի «գործարքի»

Աֆղանստանի «Թալիբան» շարժման առաջնորդ մոլլա Օմարը հայտարարել Է, որ իր զինակիցները կշարունակեն զինված պայքարը Քաբուլի կառավարության դեմ, եթե նա անվտանգության ոլորտում համաձայնագիր ստորագրի ԱՄՆ-ի հետ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությանը:

Մոլլա Օմարը դիմել Է «Թալիբան»-ի մարտիկներին՝ կոչ անելով ակտիվացնել գործողություններն Աֆղանստանի բանակի եւ ՆԱՏՕ-ի ուժերի դեմ: Նա նաեւ հորդորել Է բոլոր աֆղանցիներին՝ բոյկոտել 2014 թվականին նշանակված ընտրությունները, ներառյալ ներկայիս նախագահ Համիդ Քարզայի փոխարինողի ընտրարշավը:

«Թալիբան»-ի առաջնորդի Էլեկկրոնային ուղերձը տարածվել Է մուսուլմանական Էյդ ալ Ադհա տոնի նախօրեին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում