Եվրահանձնաժողովը ժխտում Է, որ ներգաղթյալները վնասում են ԵՄ-ի տնտեսությանը

Եվրահանձնաժողովը ժխտել Է այն հայտարարությունները, թե Եվրամիություն ժամանող ներգաղթյալները վնասում են Եվրամիության երկրների տնտեսությանը, քանի որ խուսափում են աշխատանքից եւ ըստ որում պահանջում են սոցիալական վճարումներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «BBC»-ին:

Ըստ Եվրահանձնաժողովի տվյալների՝ գործազուրկ ներգաղթյալները կազմում են Եվրամիության բնակչության մեկ տոկոսից պահաս մասը, եւ նրանց թիվն զգալիորեն նվազել Է 2005-ից մինչեւ 2012 թվականը՝ չնայած գործազրկության մակարդակի ընդհանուր աճին:

Ինչպես պնդել Է Եվրամիության բարձրագույն գործադիր մարմինը, ներգաղթյալները շարունակում են օգուտ բերել այն երկրների տնտեսություններին, որտեղ նրանք ժամանում են, քանի որ հարկերի ծավալը, որոնք նրանք վճարում են, գերազանցում Է նրանց կողմից ստացվող նպաստների չափին:

Ըստ վերջին տվյալների՝ գործազուրկ ներգաղթյալների մեծ մասն ուսանողներ են, թոշակառուներ կամ նրանք, ովքեր նստած են երեխաների հետ: Ըստ որում նրանց մեծ մասը կացարանը կիսում Է թեկուզեւ մեկ աշխատող ներգաղթյալի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում