Լոնդոնում ահաբեկչական ակտ կազմակերպելու մեջ մեղադրվում է ադրբեջանցի. Guardian

Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է չորս կասկածյալների, որոնք մեղադրվում են ահաբեկչական գործողություն ծրագրման մեջ:

Ինչպես տեղեկացնում է Guardian պարբերականը, կալանավորվածների մեջ կան նաև Մեծ Բրիտանիայի 28-ամյա քաղաքացի,ով ծագումով Ադրբեջանից է, Թուրքիայից, Ալժիրից և Պակիստանից ներգաղթյալներ:

Բոլոր չորս ձերբակալվածները հայտանաբերվել են Լոնդոնի տարբեր արվաարձաններում:

Guardian-ի տվյալներով, ձերբակալվածները ահաբեկչական ակտ են նախապատրաստել Նայրոբիի և Մումբայի առևտրի կենտրոննների դեմ իրագորված ահաբեկչության համանմանությամբ:

Հիշեցնենք, որ Քենիայի մայրաքաղաքում ահաբեկիչները սպանել են առևտրի կենտրոնի 67 հաճախորների, իսկ հնդկական Մումբայի քաղաքում 2008թ-ին տեռորսիտական ակտի հետևանքով զոհվել է 164 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում