Microsoft-ը ներկայացրել Է սմարթֆոնների համար նախատեսված իր գործառնական համակարգի նորացված տարբերակը

Միացյալ Նահանգների Microsoft ընկերությունը հայտնել Է իր Windows Phone 8 GDR3 շարժական համակարգի նորացված տարբերակի թողարկման մասին, որն այժմ կաշխատի մեծ Էկրանով հեռախոսներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Համակարգը կպահպանի քառամիջուկ պրոցեսորները, դիսփլեյի (Full HD) բարձր լուծաչափը, ինչպես նաեւ հատուկ ավտոմոբիլիստների համար նախատեսված մի շարք համալրումներ՝ «Վարման ռեժիմ» (Driving Mode): Այս գործառույթը սմարթֆոնի տիրոջը թույլ Է տալիս ընթացքի ժամանակ ավտոմատ կերպով չընդունել մտնող զանգերը եւ հաղորդագրությունները մինչեւ փոխադրամիջոցի լրիվ կանգառումը: Զանգահարողներին կտրվի հաղորդում այն մասին, որ օգտատերն այդ պահին ավտոմոբիլ Է վարում:

Մշակողները նաեւ բարելավել են հեռախոսի անձնավորման հնարավորությունները. հայտնվել են զանգերի, հաղորդագրությունների եւ ծանուցումների համար ձայնային ձեւավորումների ավելի շատ մատչելի տարբերակներ:

Առայժմ նորացված տարբերակը մատչելի Է միայն մշակողներին: Ընկերությունում խոստանում են, որ Microsoft-ի շարժական գործառնական համակարգի հիմքի վրա աշխատող սմարթֆոնների օգտատերերը կկարողանան հավելվածից օգտվել «առաջիկա ամիսներին»: Պլատֆորմի մանրամասն նկարագրությունը կներկայացվի հոկտեմբերի 18-ին:

Microsoft-ի պլատֆորմը ժողովրդականությամբ աշխարհում երրորդն Է Google-ի «Անդրոիդից» եւ Apple-ի «Այ Օու Էս»-ից (iOS) հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում