Բոսֆորի նեղուցը ներկվել է արյամբ (տեսանյութ)

Մահմեդական կրոնական Կուրբան բայրամը (Զոհաբերության տոն) կրկին Բոսֆորի նեղուցը Ստամբուլում ներկել է արյամբ: Միլիոնավոր մորթված անասունների արյունը ջրահեռացման համակարգերի եւ կոյուղու միջոցով լցվել է ծովը եւ ջուրը ներկել կարմիրով: Այդ եւ անասունների’ ամեն անկյունում մորթի զարհուրելի տեսարանները զարմացրել են Ստամբուլի հյուրերին:

Խոշոր եւ մանր եղջերավոր անասունները մորթվում են հենց փողոցներում, հակասանիտարական պայմաններում եւ երեխաների աչքի առաջ: Ստամբուլի շատ հյուրեր նկարահանել են այդ տհաճ եւ զարհուրելի տեսարանները: Ստամբուլի մի քաղաքացի, դիմելով Թուրքիայի ղեկավարներին, ասում է. «Տեսնու՞մ եք, թե ինչու թույլ չտվեցին համաշխարհային օլիմպիական խաղերն անցկացնել Ստամբուլում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում