Բիրյուլևոյի շուկան չի բացվի. Մոսկվայի քաղաքապետ

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը վստահեցրել է քաղաքացիներին, որ անօրինական միգրացիայի և հանցավորության դեմ պայքարը կշարունակվի:

Սոբյանինը նշել է, որ համամիտ է մոսկվացիների պահանջների հետ’ շուկաներում, առևտրի կետերում, կարգուկանոն հաստատել, անօրինական միգրացիան կանխել, իրավապահ մարմինների գործունեությունը խստացնել:

Նա նշել է, որ այդ ուղղությամբ արդեն իսկ որոշակի քայլեր են կատարվել:

«Եգոր Շերբակովի սպանությունը ծանր հանցագործություն է, սակայն այն չի կարող օգտագործվել պրովակատորների և ավազակների կողմից մասսայական անկարգություններ հրահրելու համար»:

Մոսկվայի քաղաքապետը նշել է, որ բանջարեղենապտղային շուկան փակվել է և հնարավոր է երբեք չբացվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում