«Մի կաթիլ մեղրի» ադրբեջանական տարբերակը

Ադրբեջանի Շաբրանի շրջանի հարյուրավոր բնակիչներ այսօր հավաքվել են գործադիր իշխանության շենքի մոտ, որպեսզի ստանան մահմեդական Կուրբան բայրամ (Զոհաբերության տոն) տոնի կապակցությամբ իրենց հասանելիք մի կտոր միսը: Սակայն, բոլորը տուն են վերադարձել ձեռնունայն:

«Երբ մենք մոտեցանք գործադիր իշխանության շենքին, շրջանի ղեկավարի տեղակալ Իսրաֆիլ մուալիմը հայտարարեց, որ տոնական միսը բաժանել են երեկ: Նա արհամարհեց մեր զայրույթը», – հայտնել են տեղաբնակները: Նրանք նաեւ հայտարարել են, որ մսի տոնական կտորը երեկ ստացել են քաղաքապետարանի ընդամենը մի քանի աշխատակիցներ:

«Գործադիր իշխանությունը ցուցադրական շոու է սարքել: Բաքվից լրագրողներ է հրավիրել, քաղաքապետարանի մոտ մանղալներ դրել եւ սկսել խորոված պատրաստել: Բայց ամբողջ խորովածը կերել են իրենք’ քաղաքապետարանի աշխատակիցները», -բողոքել են Շաբրանի բնակիչները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում