ԱՄՆ-ի կառավարությունը կվերսկսի իր աշխատանքը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հոկտեմբերի 17-ին ստորագրել Է կառավարության աշխատանքի վերսկսման եւ պետական պարտքի լիմիտի բարձրացման օրինագիծը, որին ավելի վաղ հանվանություն Էին տվել Կոնգրեսի զույգ պալատները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Համաձայնագիրը նախատեսում Է կառավարության ժամանակավոր ֆինանսավորում մինչեւ հունվարի 15-ը եւ պետական պարտքի լիմիտի այնպիսի բարձրացում, որը Միացյալ Նահանգներին թույլ կտա փոխառությունները շարունակել մինչեւ 2014 թվականի փետրվարի 7-ը:

Ենթադրվում Է, որ այդ ընթացքում Օբամայի վարչակազմը եւ Կոնգրեսի հանրապետական ընդդիմությունը կշարունակեն բանակցությունները 2014 թվականի բյուջեւ պարամետրերի շուրջ, որն ԱՄՆ-ում սկսվել Է հոկտեմբերի 1-ին:

ԱՄՆ-ի Սենատը, իսկ այնուհետեւ նաեւ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 16-ին հավանություն են տվել այն փաստաթղթին, որով նախատեսվում է վերսկսել պետական հիմնարկների ֆինանսավորումը եւ բարձրացնել պետական պարտքի լիմիտը: Ներկայացուցիչների պալատում կայացած քվեարկության ընթացքում դեմոկրատների եւ հանրապետականների խմբակցությունների միջեւ կնքված համաձայնագրին կողմ է արտահայտվել 285 կոնգրեսական, դեմ՝ 144-ը:

Ավելի վաղ փաստաթղթին հավանություն է տվել Սենատը. համաձայնագրի օգտին տրվել է 81 ձայն, դեմ՝ 18:

Հետևեք մեզ նաև Telegram-ում